ՎԱԶ 21099-ը բախվել է էլեկտրասյանը. վարորդն ու ուղեվորը տեղափոխվել են հիվանդանոց (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: 
Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 8-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ 27-ամյա Գրիգոր Ղազարյանը, վարելով “ՎԱԶ 21099” մակնիշի Տ 2626 համարանիշի ավտոմեքենան, Պռոշյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, աջ կողմից բախվել էլեկտրասյանը, որից հետո ձախ կողմով հարվածել ծառին: Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է “Արմենիաե”բժշկական կենտրոն, իսկ ուղևորը՝ Երևանի բնակիչ 31-ամյա Կալիփսե Գրիգորյանը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց: 
 Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս