168.am-ը գրում է. «ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, թե իր համար նշանակություն չունի՝ ով է բռնել Գյումրիում հունվարի 12-ին ընտանիքի վեց անդամների դաժան սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին:
Հարցին, թե Պերմակովը միանյա՞կ է գործել, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Մեր խնդիրն է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ ոչ մի հանցագործ չհեռանա մեր տարածքից: Հենց այդ էլ մենք ապահովում ենք: Անկեղծ ասած` ձերբակալումից երկու ժամ առաջ մենք տեղեկատվություն ունեինք, որ Պերմյակովը հայ-թուրքական սահմանին է: Մեր 35 հոգանոց խումբը մեկնել էր այնտեղ, նայել տարածքի մի մասը եւ զգուշացրել սահմանապահներին: Ինձ համար կարեւոր չէ, թե ով է բռնել հանցագործին, մնացածն իմ տիրույթում չէ»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: