Նադալը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջան: Առաջնության մեկնարկային խաղում նա 6:3, 6:2, 6:2 հաշվով պարտության է մատնել ռուս թենիսիստ Միխայիլ Յուժնիին:

Իսպանացի թենիսիստի հաջորդ մրցակիցը լինելու է Լյուկ Սևիլ (Ավստրալիա) – Թիմ Սմիչեկ (ԱՄՆ) զույգի հաղթողը:

«Երկար ժամանակ անց առաջին պաշտոնական հաղթանակը տարա: 2014թ. երկրորդ կեսը շատ ծանր էր ֆիզիկական ու հոգեբանական առումով: Բայց դա սպորտի բաղկացուցիչ մասն է, իսկ իմա ամեն ինչ հիանալի է»,- հայտարարել է Նադալը:




Լրահոս