«Ատլետիկո»-ի դեմ խաղը չափազանց բարդ կլինի. Լուիս Էնրիկե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նշել է, որ ֆրանսիացի պաշտպան Ժերեմի Մատյեն չի հասցնի ապաքինվել մինչեւ Իսպանիայի Գավաթի քառորդ եզրափակչի՝ Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ խաղը:

« «Ատլետիկո»-ի դեմ խաղը չափազանց բարդ կլինի: Այդ թիմը չունի թույլ կողմեր:Մատյեն չի մարզվել եւ չի խաղա: Կենտրոնացած եմ հաջորդ հանդիպման վրա, ապրում եմ այսօրվա համար: Ինձ դուր է գալիս, թե ինչպես է խաղում Սուարեսը: Նա շատ է աշխատում,  օգուտ տալիս  հարձակմանը և պաշտպանությանը: Իսկ գոլերը դեռ առջևում են»,- նշել է նա:




Լրահոս