Այսօր զոհվեց երկրորդ զինվորը. նա ևս 3 անչափահաս երեխա ուներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամեր առաջ Տավուշի մարզի Չորաթան գյուղում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող 34-ամյա Արման Ուդումյանը հակառակորդի կողմից հասցված հրազենային վիրավորումից զոհվել է:

Armlur.am-ի հետ զրույցում Չորաթան համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանը, ով շտապում էր զոհված զինծառայողի հարազատներին տեսնելու, վրդովված նշեց, որ գյուղի համար խորը վիշտ ու մեծագույն կորուստ է Արմանի անժամանակ մահը:

Գյուղապետը հայտնեց, որ զոհված պայմանագրային զինծառայողը երեք անչափահաս երեխա ուներ, որոնցից երկուսը` դպրոցական:

«Չգիտեմ անգամ՝ ինչ ասեմ: Մեծ վշտի մեջ ենք: Շատ դաժան բան կատարվեց»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ:

Ցավոք, ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող, 1982թ. ծնված Նահապետ Արտակի Ասատրյանը և վիրավորում է ստացել 1973թ. ծնված Հովհաննես Օնիկի Գասպարյանը: Նահապետ Ասատրյանը 3 անչափահաս երեխա ուներ:




Լրահոս