Ռուսաստանը կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդի կազմից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը կբարձրացնի Եվրոպայի խորհրդին իր անդամակցության հարցը, եթե 2015թ. Մոսկվային կրկին զրկեն ԵԽԽՎ-ում քվեարկելու իրավունքից: Այս մասին Коммерсант թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը:

Միևնույն ժամանակ, Պետդումայի խոսնակը նշել է, որ Ռուսաստանը մտադրված չէ հրաժարվել Եվրոպայի խորհրդին անդամակցության համար վճարներից՝ հիշեցնելով, որ այն նախապես վճարվում է հաջորդ 2 տարվա համար:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նիդեռլանդները ներկայացնող պատգամավորները բանաձև են պատրաստել ԵԽԽՎ-ում՝ ՌԴ պատվիրակությանը լիազորություններից զրկելու առաջարկով:

Հիշեցնենք, որ 2014թ. ապրիլ ամսին Ռուսաստանի պատվիրակությունը զրկվել է ձայնի իրավունքից Ղրիմի հարցով Մոսկվայի դիրքորոշման պատճառով:




Լրահոս