Դոնեցկի մարդաշատ կանգառներից մեկում արկ է ընկել, ինչի հետևանքով, ինչպես հայտնում են ռուսական հեռուստաալիքներն ու գործակալությունները, նվազագույնը կա 10 զոհ, տասնյակ վիրավորներ:
Ավելի վաղ հաղորդվում էր 13 զոհի մասին:
Ինքնահռչակ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» (ԴԺՀ) ղեկավարի ադմինիստրացիայից հայտնում են, որ արկն ընկել է Լենինի շրջանի տրամվայի կանգառում: ԴԺՀ աշխարհազորի փոխհրամանատար Էդուարդ Բասուրինը հայտարարել է, որ թիվ 3 տրամվայի վերջին կանգառում գրանցված պայթյունի հետևանքով զոհվել է 10 մարդ, 9 մարդ վիրավորվել է»:
Դեպքի վայրում արված կադրերում երևում են պայթեցված տրոլեյբուսն ու մեքենաներ, հարևան շենքերի ապակիները կոտրված են, երևում են զոհվածների դիերը: