Սերժ Սարգսյանը և Հովիկ Աբրահամյանը փակ քննարկում են ունեցել Դիլիջանում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ Դիլիջանում տեղի է ունեցել Հայաստանի տնտեսական վիճակին վերաբերող փակ քննարկում` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Մեզ հասած լուրերով՝ քննարկմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ Կառավարության տնտեսական բլոկի նախարարները:

Այն փաստը, որ այս օրերին սահմանին տիրող լարվածության պայմաններում ՀՀ ղեկավարությունը տնտեսական վիճակի հետ կապված փակ քննարկում է կազմակերպում, թույլ է տալիս ենթադրել, որ իշխանությունները Հայաստանի տնտեսությունում հնարավոր զարգացումների հետ կապված լուրջ մտավախություններ ունեն, որոնք ավելի հրատապ են, քան սահմանում տիրող վիճակը»:

Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս