ՃՏՊ՝ Նոր Գեղի գյուղում. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 24-ին, ժամը 14.44-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վերջնամասում՝ «Լուսակերտի» զորամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 22ՍՏ049 պետհամարանիշի և «Օպել» մակնիշի 34DL533 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչից «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1984թ. ծնված Ռ.Ռ.-ն և ուղևոր՝ 1987թ. ծնված Հ. Մ.-ն տեղի ուժերով տեղափոխվել են Աբովյանի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարարար։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:




Լրահոս