Հետաքրքիր բացահայտումներ՝ օդաչուների և օդանավերի մասին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարծում եք` գիտե՞ք, թե ինչ է կատարվում թռիչքի ժամանակ: Ահա մի քանի հետաքրքիր բացահայտումներ, որ կատարել են օդաչուները, ինժեներներն ու բորդուղեկցորդները:

1. Էլեկտրական սարքավորումներն անջատելու անհրաժեշտության մասին ճշմարտությունը:

«Հեռախոսներն անջատելու պահանջն իրականում բացարձակ անօգուտ է, հեռախոսներն ու պլանշետները չեն հանգեցնում ավիավթիարի: Պարզապես պատկերացրե՛ք ձեզ օդաչուի փոխարեն, ով պատրաստում է օդանավը թռիչքի ու հանկարծ լսում է միանգամից մի քանի հարյուր հեռախոսի, որոնք հայտնվում են ռադիոծածկույթից դուրս, միաժամանակյա ազդանշան: Մի քանի անգամ ես մտածել եմ, թե մենք շարժիչի հետ խնդիրներ ունենք»,- ասել է օդաչուներից մեկը:

2. Օդաչուները քնում են թռիչքի մեծ մասը:

3. Եթե դու թռչում ես խոշոր ավիաընկերության օդանավով, դա դեռ չի նշանակում, որ օդաչուն փորձառու է:

4.  Թթվածնային դիմակների մասին ճշմարտությունը: Իսկ դուք գիտեիք, որ թթվածնային դիմակներում առկա օդը ձեզ կբավականացնի ընդամենը 15 րոպե: Չնայած այդ ժամանակն էլ է բավարար, որպեսզի օդաչուն օդանավն իջեցնի այն բարձրությանը, որտեղ կա բավարար օդ:

5. Զուգարաններում ջուրը չափազանց կեղտոտ է: Ինչ էլ որ լինի, մի՛ խմեք այն երբեք:

6. Չի կարելի օդանավում խմել ջուրը, որը չի լցվում շշից, քանի որ զուգարանի թափոնների մաքրման  ու օդանավի ջրի համակարգի լիցքվորման խողովակները կողք կողքի են գտնվում և երբեմն դա կատարում է միևնույն մարդը:

7. Իրականում օդանավերում լուսավորումը վայրէջքի ժամանակ թուլանում է, որպեսզի ձեր աչքերը պատրաստ լինեն դրսի մթին, եթե օդանավից արտակարգ տարհանման կարիք լինի:

8. Շուրջ 20 տարի օդաչուի փորձ ունեցողը պատմել է, որ կայծակը գրեթե միշտ հարվածում է օդանավին:

9. Օդանավերը ծանր են թռչում շոգ եղանակին:

10. Ինչպես հասկացնել ցամաքում գտնվող մարդկանց, որ օդանավը առևանգված է:

«Եթե օդանավն առևանգված է, ապա օդաչուն դանդաղ է վայրէջք կատարում, և սա ազդանշան է հանդիսանում երկրային ծառայություններին, որ օդանավում ինչ-որ բան այն չէ»:




Լրահոս