Մոտենում է ձմեռվա մեկ այլ սիրված տոն. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ հասարակական-քաղաքական և մշակութային գործիչները շարունակում են շնորհավորանքներ հղել սիրո և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի օրվա կապակցությամբ: Շնորհավորանքներից անմասն չի մնացել նաև Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Ավարտվեց Ամանորի հեքիաթը և մոտենում է ձմեռվա մեկ այլ սիրված տոն՝ սիրո և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի օրը, որն այս տարի նշվում է հունվարի 31-ին: Միասին նախապատրաստվենք և մասնակցենք Արարատյան Հայրապետական թեմի միջոցառումներին: Վստահենք մեր զգացմունքները սրբերին»,- նշել է նախարարը:




Լրահոս