Դժվար է դարձել բանակում ծառայելուց խուսափելը. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ.-ն  ընտրել ենք որպես բանակում արատավոր բարքերի վերացման տարի և դրա արդյունքը կտեսնենք հետագայում: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Բանակի գործունեությունը տեղում չի դոփում, մենք առաջ գնացող կառույց ենք: Ամեն ինչ արվում է զինված ուժերում արդարությունը պահպանելու համար, վերջին կատարված աշխատանքները ցույց են տալիս, որ մենք առաջին հերթին բանակի պրոֆեսիոնալ կազմն ենք համալրում»,- նշեց նախարարը:

Վերջինս հավելեց, որ այսօր դժվար է դարձել բանակում ծառայելուց խուսափելը: «Շատ դժվար է տարբեր պատճառներով խուսափել բանակում ծառայելուց: Միայն կենտրոնական զինվորական հոսպիտալում տարբեր վերահսկիչ օղակներ ենք մտցրել, որոնք համապատասխան աշխատանքներ են տանում»,- հայտարարեց նա:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս