Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը առաջարկ է ստացել ՄԼՍ-ի երեք ակումբներից:
Իսպանացի դարպասապահին ցանկանում են ձեռք բերել «Լոս Անջելես Գելաքսի»-ն, «Տորոնտո»-ն և «Նյու Յորք Սիթի»-ն: Բոլոր ակումբներն էլ ֆուտբոլիստի համար առաջարկել են 6 միլիոն եվրո:
Իկեր Կասիլյասի գործող պայմանագիրը «Ռեալ»-ի հետ ավարտվելու է 2017թ.-ին: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 17 հանդիպման: