Սեյրան Օհանյանը՝ Սերժ Սարգսյանի «ժառանգորդը» համարվելու մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանական կուլիսներում վաղուց քննարկվում է նախագահի իշխանական թեկնածուի, կամ այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանի «ժառանգորդի» հարցը: Իբրև առավել հավանական «ժառանգորդ» նշվում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունը:

Պարոն Օհանյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե արդյոք նա պատրաստ է եւ կցանկանա լինել Ս. Սարգսյանի «ժառանգորդ»ը:

«Այսօր ՀՀ-ում գոյություն ունեն իշխանության բոլոր թեւերը, եւ համապատասխան գործունեությունը ծավալում են: Պետական կառավարման համակարգում այսօր ունենք համապատասխան հիերարխիա: Ես իմ տեղը զբաղեցնում եմ, իմ պարտականությունները բավականին շատ են, լայն են ու բավականին պատասխանատու, ես իմ գործը կատարում եմ և դեռ շատ-շատ գործ ունեմ կատարելու»,- ի պատասխան ասաց Պնախարարը:

Մանրամասն՝ Armlur.am-ի տեսանյութում.




Լրահոս