Իսրայելն անուղղակի կերպով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 28-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հատուկ նիստի ժամանակ Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված իր ելույթի ընթացքում Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլին անուղղակիորեն ճանաչել է 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. գրում է իսրայելական Haaretz թերթը:

Ելույթում Ռիվլին նշել է, որ Իսրայելի հասցեին ցեղասպանության ու ռազմական հանցագործությունների «ցինիկ» մեղադրանքները վնաս են հասցնում ՄԱԿ-ի՝ սույն երևույթի դեմ պայքարելու կարողությանը: Համաձայն հրատարակչության՝ իր ելույթում Ռիվլին հիշատակել է 1915 թ. Հայոց ցեղասպանությունը:

Վերջինս, մասնավորապես, կոչ է արել ՄԱԿ-ին ստեղծել այն սահմանները, որոնց խախտման դեպքում սույն կառույցը պետք է որ միջամտի, որպեսզի դադարեցնի ցեղասպանության ակտը:




Լրահոս