«Բորուսիա»-ն կրկին ուժեղ մրցակից կդառնա. Կլոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Գերմանիայի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Բայեր»-ի դեմ խաղից առաջ կարծիք է հայտնել, որ իր թիմը կարող է հաղթահարել դժվարությունները և պատվով ներկայանալ Բունդեսլիգայի երկրորդ մրցաշրջանում:

Առաջին մրցաշրջանից հետո դորտմունդյան ակումբն ընդամենը 15 միավոր է հավաքել և գտնվում է աղյուսակի ստորին հատվածում:

«Մենք լիովին հասկանում ենք, որ մեզ դժվարին և երկար ճանապարհ է սպասվում: Բայց ես դրական եմ տրամադրված, մենք մեծ աշխատանք ենք կատարել և դարձել ենք ավելի լավը: Այո, մեզ համար դժվարին ժամանակներ են, բայց միևնույն ժամանակ և հիանալի ապագա: Հիմա մենք կրկին պատրաստ ենք դժվար մրցակից դառնալ բոլորի համար», – նշել է Կլոպը:




Լրահոս