«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի Հանարապետության մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը Բերձորում տեղի ունեցածն իրենց վարկանիշը վտանգող դեպք համարեց՝ վստահեցնելով, որ իրենք շահագրգռված են այն բացահայտելու հարցում:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանին՝ Բերձորի հատվածում, ծեծկռտուք էր տեղի ունեցել «Հիմնադիր խորհրդարանի» կազմակերպած «100-ամյակն առանց ռեժիմի» դեպի Արցախ ավտոերթի մասնակիցների եւ ԼՂՀ ոստիկանների միջեւ: Իսկ ամեն ինչ սկսվել էր նրանից, որ «Հիմնադրամի» անդամները չէին անսացել արցախցիների հորդորին, որ Արցախում նմանօրինակ ավտոերթ չիրականացվի, եւ որոշել էին գնալ, ինչն էլ վերածվել էր ծեծկռտուքի:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կ. Անդրեասյանը փետրվարի 2-ին դիմել էր ԼՂՀ օմբուդսմեն Յուրի Հայրապետյանին՝ քաղաքացիների ոտնահարված իրավունքները վերականգնելու հարցով:
«Ժողովուրդ»-ը ՄԻՊ նամակի եւ կատարված միջադեպի մասին զրուցեց ԼՂՀ օմբուդսմեն Յուրի Հայրապետյանի հետ:
Հարցազրույցն ամբողջությամբ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: