Իշխանության և հասարակության ներկայացրած վիճակագրությունները, ինչպես միշտ, տարբերվում են: Երեկ նույնպես մեր վիճակագիրներն արտառոց թիվ հրապարակեցին երկրում մարդկանց վարձրատրության վերաբերյալ:
Արձանագրվեց, թե Հայաստանում միջին աշխատավարձը 170 հազար դրամ է կազմում: Սա ցուցանիշ է, որը, մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում:
Armlur.am-ի զրուցակիցները նույնպես այն կարծիքին էին, որ վարձատրության նման թիվ իրականում գոյություն ունի, բայց ոչ շարքային մահկանացուների համար: Գրեթե առանց բացառության` երևանցիները նշում էին, որ իրենք և իրենց շրջապատի ներկայացուցիչները 80-100 հազար դրամ աշխատավարձ են ստանում, և ներկայացված թիվը ոչ ավել-ոչ պակաս նկարված է:
Լուսինե Հակոբյան, Տիգրան Սարգսյան