Դեսպանը դժվարանում է մեկնաբանել Ադրբեջանի ագրեսիան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը շատ մտահոգ է հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առկա լարվածությամբ: «Անցած գիշեր եւս մեկ զինվոր եւ մեկ քաղաքացիական անձ են սպանվել: Իրականում, այո՛, մտահոգ ենք, ամեն կերպ փորձում ենք աջակցել կարգավորմանը: Պաշտպանում ենք այն հայտարարությունը, որը Կրակովում արեցին ՄԽ համանախագահները այն մասին, որ պետք է լարվածությունը թուլացնել եւ հակամարտությանը տալ խաղաղ կարգավորում` բանակցությունների սեղանի շուրջ գտնելով խաղաղ լուծում»,- ասաց դեսպանը:

-Հարգելի՛ տիկին Լիչ, 2015թ. սկզբից լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին ոչ մի կերպ չի հանդարտվում, իսկ միջազգային կառույցները, այդ թվում՝ Մինսկի խումբը, բացի հորդորներից, խոսքերից՝ որեւէ քայլ չեն կատարում: Արդյո՞ք նրանց անգործության հետեւանք չէ նաեւ, որ ունենք այս պատկերը:

-Կրկնում եմ՝ Մինսկի խումբը միայն միջնորդ է հանդիսանում: Դա երկու երկների պատասխանատվությունն է՝ խաղաղության մասին պայմանավորվելու, ու երբ որ պատրաստ կլինեն, Մինսկի խումբը կկարողանա օգնել, օժանդակել, որ այդ պայմանավորվածությանը կարողանան հասնել: Չեմ կարծում, որ Մինսկի խմբի երկրները ոչինչ չեն անում: Անցած տարի երեք երկրներն էլ ջանացին, որպեսզի բարձր մակարդակի հանդիպումներ կայանան: Այնպես որ իրենք իրենց ջանքերը գործադրում են, որպեսզի այս հարցն առաջ տարվի»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս