«Խոստացել էր, որ դիմելու է և այս պահի դրությամբ փաստորեն խոստումը կատարել է»: Անդրադառնալով ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի դիմումին` ուղղված ՌԴ գլխավոր դատախազին, այս մասին նշեց ԱԺ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:
«Ուշ է, թե շուտ, այդ հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ ի սկզբանե ասվում էր, որ պետք են համապատասխան փաստաթղթեր, որ դիմումը գրվի դատախազին», – նշեց նա:
Հարցին, թե ինչ ակնկալիքներ կան այս նամակից, Գրիգորյանը պատասխանեց. «Ամեն դեպքում այն պատասխանը, ինչ-որ ակնկալում են գյումրեցիները, մի քիչ կասկածում եմ, որ բավարարվի: Քննչական կոմիտեի ղեկավարի մոտ կարծես թե չկար այդ տրամադրվածությունը»:
Մեր այն դիտարկմանը, թե ռուսական լրատվամիջոցները սկսել են սպանութան մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին ներկայացնել որպես խելագար, նա նշեց. «Չգիտեմ, թե Պերմյակովին խելագար ներկայացնելն ինչ կտա, ինչ չի տա: Ինքն իր պատիժը ստանալու է օրենքի ամբողջ խոստությամբ», – նշեց նա: