«ՀՅԴ Սիմոն Վրացյան կենտրոն» -ում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և ԳՄ անդամ Սամվել Երանյանը հանդիպեցին Երևանի և Հայաստանի ՀՅԴ 10 մարզային կոմիտեներիների ներկայացուցիչների հետ:
Աղվան Վարդանյանը մարզային կոմիտեների ներկայացուցիչներին ներկայացրեց վերջերս ավարտված ՀՅԴ Ընդհանուր ժողովի կողմից ընդունված բանաձևերը, քննարկեցին առաջիկա անելիքները և ծրագրեցին առաջիկա մեկ ամսվա ընթացքում Հայաստանում գործող բոլոր` հիսուն կոմիտեություններում անցկացնել ընկերային հավաքներ:
Աղվան Վարդանյանը և Սամվել Երանյանը այսօր, հանդիպել են նաև ՀՅԴ Ուսանողական Երիտասարդական և Պատանեկան Միությունների վարիչ մարմինների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացրել են զեկույց ՀՅԴ Ընդհանուր Ժողովի աշխատանքներից և քննարկել են ՀՅԴ ուսանողական, երիտասարդական և պատանեկան միությունների ներկայացրած աշխատանքների ծրագրերը: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հերթական նիստի ժամանակ քննարկվեց նաև ԳՄ-ի կազմը համալրելու հարցը: ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի որոշմամբ Գերագույն Մարմնի կազմը համալրեց Արսեն Համարձումյանը:
Հիշեցնենք, որ ՀՅԴ Գերագույն Մարմնի նախկին անդամ Արմեն Ռուստամյանը , ՀՅԴ Ընդհանուր Ժողովում ընտրվել էր ՀՅԴ Բյուրոյի անդամ:
ՀՅԴ ԳՄ Մամլո Դիվան