Բռնությունները կազմակերպվում են անձամբ Սերժ Սարգսյանի թույտվությամբ. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկելու դեպքին: ՀԱԿ պատգամավորը մասնավորապես նշել է.

«Կարծում եմ՝ ինքնին հասկանալի է, որ եթե գործող իշխանությունները շուտափույթ եւ համոզիչ կերպով չեն բացահայտում ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի դեմ տեղի ունեցած հրեշավոր հարձակումը, Վիլեն Գաբրիելյանի (Նավակը Ճոճող) դեմ նույնատիպ հարձակումը, բռնության մյուս դեպքերը, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է պնդել, որ դրանք կազմակերպվել եւ իրականացրել են այն մարմինների ղեկավարները, որոնք պատասխանատու են նման դեպքերը կանխելու եւ բացահայտելու համար:

Եթե այս դեպքերին ու դրանց չբացահայտմանը չեն հետեւում իրավակարգի համար պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականներ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի պնդել, որ բռնությունները կազմակերպվում են անձամբ Սերժ Սարգսյանի թույտվությամբ, թողտվությամբ, երբեմն էլ՝ ուղիղ, հասցեական հրահանգով:

Ո՛չ բռնությանը»:




Լրահոս