«Ռեալ»-ի երկրպագուները դժգոհ են Ռոնալդուի պահվածքից (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի  «Ռեալ»-ի շատ երկրպագուներ նյարդայնացած են թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պահվածքի պատճառով, հայտնում է AS-ը:

Նրանք կարծում են, որ պորտուգալացի ֆուտբոլիստը չպետք է իր ծննդյան 30-ամյակի կապակցությամբ խնջույք կազմակերպեր` «Ատլետիկո»-ի դեմ ստորացուցիչ պարտությունից հետո: Կառլո Անչելոտիի սաներն այդ խաղում պարտվել էին 0:4 հաշվով:

Ռոնալդուն այդ խաղից հետո խնջույք էր կազմակերպել և հրավիրել մոտ 150 հոգու: Այս հանգամանքից դժգոհ էին նաև  Ռոնալդուի մի քանի թիմակիցներ, ովքեր պատրաստվում են նրանից բացատրություններ ստանալ:

Նշենք, որ նախկինում ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը հայտարարել էր, որ Ռոնալդուն ուղղակի չէր կարող չեղյալ համարել միջոցառումը, քանի որ այն ծրագրած էր մոտ մեկ ամիս առաջ և նրա ընտանիքի բոլոր անդամները Պորտուգալիայից Մադրիդ էին եկել: Մենդեշը վստահ է, որ այս հանգամանքը չի վնասում Ռոնալդուի համբավին:




Լրահոս