Ադրբեջանի հերթական վայնասունը. բողոքի նոտա է հղվել Ռուսաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը չի դադարում օգտագործել բոլոր պատեհ ու անպատեհ առիթները  լաց ու կոծ անելու համար:

Հարևան երկրի իշխանությունները հերթական անգամ վայնասուն են բարձրացրել Լեռնային Ղարաբաղ Ռուսաստանի Տոմսկի պետական համալսարանի ուսանողների այցի կապակցությամբ:

Բանը հասել է նրան, որ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել  Ալթայ երկրամասում ու Տոմսկի մարզում Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչությանը: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևի հայտարարության մեջ: Նրա խոսքերով` Եկատերինբուրգում գտնվող Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը նոտան ներկայացրել է ՌԴ ԱԳՆ-ի դիվանագիտական ներկայացուցչին:




Լրահոս