ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, մեկնաբանելով հանրությանը ներկայացված 2012-2016թթ. դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագիրը, լրագրողների հետ հանդիպմանը խոստովանել է, որ այսօր պետական, այդ թվում՝ դատաիրավական համակարգում առկա քաշքշուկները, կոռուպցիոն ռիսկերը, գործերի քննության երկարատեւ ընթացքը ստեղծում են որոշակի անորոշություն, անկանխատեսելիություն, օբյեկտիվ դժգոհություն, ինչը տասնյակ այլ ածանցյալ խնդիրներ է առաջացնում:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե իսկապես հայրենի դատարաններն այդքան անհուսալի ու անվստահելի վիճակում են, որն անհանգստացնում է նաեւ նախարարին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Ժորա Վարդանյանը պատասխանեց. «Ո՛չ, ես չեմ կիսում նախարարի տեսակետը: Ինչպե՞ս կարող է դատաիրավական համակարգն անկատար լինել, երբ ամենօրյա բնականոն գործունեություն է իրականացնում»:
ՆԱԽԱՐԱՐԸ ՍԽԱԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ