2015թ-ին Ադրբեջանից կապիտալի արտահոսքը կհասնի 7 միլիարդի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանում 2015 թ կապիտալի արտահոսքը կհասնի 5-7 միլիարդ դոլարի: Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտնել է տնեսական ոլորտում ադրբեջանցի մասնագետ Օքտայ Ախվերդիևը:

Սակայն մասնագետները մխիթարում են, որ չնայած կապիտալի արտահոսքին՝ երկիր ներհոսքն ավելի շատ կլինի:

Հիշեցնենք՝ Tax Justice Network (TJN)-ի պատրաստած «Եվս մեկ անգամ օֆշորի գնի մասին» զեկույցի տվյալներով՝ 1993 թվականից ԱՊՀ երկրներից կապիտալի արտահոսքը մի քանի անգամ գերազանցում է այդ երկրների բյուջեն, ինչը վկայում է  այդ երկրներում ինչպես օրենսդրական, այնպես էլ տնտեսական խնդիրների մասին, որոնք խթանում են օֆշորներ բիզնեսի «հեռացումը»: Համաձայն հետազոտությունների՝ ընդհանուր առմամբ Համագործակցության տարածքից 1993-2012 թթ օֆշորային գոտիներ է արտահոսել 1 տրիլիոն 194.8 միլիարդ դոլար:

Հայաստանից կապիտալի արտահոսքը կազմել է 2.2 միլիարդ դոլար, Ադրբեջանից՝ 45 միլիարդ դոլար, Վրաստանից՝ 4.1 միլիարդ:




Լրահոս