Դեսպան Փոլադյանի հանդիպումը Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 10-ին Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ Մուհմմադ Ջիհադ ալ-Լահամն ընդունեց Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-սիրիական միջխորհրդարանական համագործակցության զարգացման և շփումների ակտիվացման հետ կապված հարցեր: Անդրադարձ կատարվեց սիրիահայության վիճակին և նրանց հուզող հարցերին: Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահն ընդգծեց, որ հայ համայնքը թե՛ նախկինում, թե՛ ներկայումս գտնվում է պետության ուշադրության կենտրոնում:

Անդրադառնալով Սիրիայի ներքաղաքական ճգնաժամին` Մուհմմադ Ջիհադ ալ-Լահամը կարևորեց Մերձավոր Արևելքում ահագնացող ահաբեկչության դեմ պայքարը` նշելով, որ այդ չարիքը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի բոլոր երկրների համար:

Ժողովրդական ժողովի նախագահի խնդրանքով դեսպան Փոլադյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսվող միջոցառումների ծրագիրը: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և միջազգային կարևորության մի շարք հարցերի:




Լրահոս