Նոր Նորքի 4-րդ զանգվածում փետրվարի 9-ի լուսադեմին իրեն և 9-ամյա որդուն սեփական բնակարանում բենզինով այրած 47-ամյա Աննա Բադալյանն այս գիշեր մահացել է: Այս մասին տեղեկանում ենք «Այրվածքների եւ ճառագայթային բժշկության կենտրոնի» տնօրեն Նորայր Դավիդյանից:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել փետրվարի 9-ին` 05:00-ին: Քննչական կոմիտեից հայտնում են, որ բնակարանից հայտնաբերվել և առգրավվել է բջջային հեռախոս։ Ինչպես արդեն Armlur.am-ը հայտնել էր, հյուրասենյակում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ բազմոցին կից պատի վրա՝ երկտողանի հայատառ գրառում՝«մեր մահվան պատճառը էդ սր-ն է» , որից վերցվել են պատի քերուկներ։