Զինծառայողը զոհվել է ծառայակցի՞ արձակած կրակոցից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ երեկ` ժամը 19:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1991թ. ծնված Տիգրան Սիմոնյանը:

Armlur.am-ի տեղեկություններով` զինծառայողի մահվան պատճառ է դարձել ծառայակցի արձակած կրակոցը:

Մեզ հայտնի դարձավ, որ Տիգրան Սիմոնյանի դին դեռևս ծննդավայր Վանաձոր չի տեղափոխվել: Նրա մայրն աշխատում է Վանաձորի թիվ 5 Պոլիկլինկիայում` որպես բուժքույր: Տան անդամները տեղի ունեցածի մասին դեռևս չգիտեն:

Հիշեցնենք, որ մարտական դիրքում զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարտական հերթապահության ժամանակ զինծառայող Տիգրան Սիմոնյանի մահվան դեպքի առթիվ։ Քրեական գործի նյութերի համաձայն՝ 10.02.2015թ.՝ ժամը 19:55-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում մարտական հերթապահության կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցների արդյունքում հրազենային վնասվածքներ է ստացել և մահացել նույն զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Տիգրան Սամվելի Սիմոնյանը: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ):




Լրահոս