Կիևից հրատապ Հայաստան է ժամանել Ռոբերտ Քոչարյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ուղղված խոսքերը զարմացրել են շատերին, ինչպես նաև քաղաքական դաշտում նոր գործընթացների սկիզբ դնել:

Արդեն հայտնի է, որ այսօր՝ 12:00 ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ է հրավիրել, որտեղ պատասխանելու են Սերժ Սարգսյանի քննադատություններին: Երեկ էլ ՀՀԿ ներկայացուցիչներն առիթը բաց չէին թողնում ԲՀԿ-ին «քլնգելու» համար:

Armlur.am-ի աղբյուրները հայտնում են, որ այս գիշեր Ուկրաինայի մայրաքաղաք Կիևից Հայաստան հրատապ վերադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Թերևս ակնառու է, որ պատճառը ստեղծված ներքաղաքական վիճակն ու առկա խմորումներն են: Շատ է նշվել, որ ԲՀԿ-ի ակտիվության ետևում «երևում են Ռոբերտ Քոչարյանի ականջները»:




Լրահոս