Մոսկվայում կնոջն ու երեխային սպանելու մեջ կասկածվում է հայազգի գործարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կնոջը՝ Վիկտորիա Կարագուլյանին, ու 9-ամյա երեխային սպանելու կասկածանքով Մոսկվայում ձերբակալվել է 51-ամյա հայազգի գործարար Խորեն Ղազարյանը: Քննության վարկածով՝ նա իր ընտանիքի անդամների հետ հաշվեհարդար է եղել վիճաբանությունից հետո: Այս մասին հայտնում է ռուսական «LifeNews»-ը:

Ինչպես լրավամիջոցին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը, նախնական տվյալներով՝  փետրվարի 13-ի երեկոյան տղամարդը գնացել է թղթախաղի, իսկ երբ գիշերն ուշ ժամին վերադարձել է, նրան չի հաջողվել տուն մտնել, և հեռախոսազանգերին էլ չեն պատասխանել:

792e3bec3e20f58aa142149827ed38e6

Նախնական տվյալներով՝ առաջինը նրա զոհն է դարձել կինը, ով վիրավոր վիճակում հասցրել է փախչել երկրորդ հարկ. նրան գտել են լոգարանուն:

Տղամարդը կատարվածից հետո ցնցուղ է ընդունել՝ արյան հետքերը վերացնելու նպատակով:

482bc678b7ecab9d3212d60d593e2853

«LifeNews»-ի տեղեկություններով՝ ձերբակալված Խ.Ղազարյանը «Մոբիլիֆտ Ռուսլանդ» խոշոր ընկերության գլխավոր տնօրենն է: Բացի այդ` նա ունի բեռնակիրների վարձակալման և վաճառքի մի քանի ընկերություն:




Լրահոս