Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունն իր ընտրացուցակում կանանց է առաջադրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Հանրապետական մարդկանց կուսակցությունը» (CHP) որոշել է Թուրքիայի 3 խոշորագույն նահանգներում իր ընտրացուցակի առաջին հորիզոնականում առաջադրել կանանց: Այս քայլը, ինչպես գրում է  «Հուրիյեթը», արվում է, քանի որ Թուրքիայի քաղաքական դաշտում քիչ թվով կանայք կան:

«Կին թեկնածուները կգլխավորեն Ստամբուլի 3 շրջանները, ինչպես նաև` Անկարայի ու Իզմիրի առաջին երկու շրջանները»,- հայտնել է CHP խոսնակ Աթիլա Քոչը:

Ըստ վերջինիս՝ կուսակցության այս քայլը միտված է  հունիսի 7-ին կայանալիք գլխավոր ընտրություններին ընդառաջ քաղաքականությունում կանանց շատ ավելի մեծ դերասկատարություն տալուն:




Լրահոս