Ճապոնիան 15 միլիոն դոլար կհատկացնի իսլամիստների դեմ պայքարի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճապոնիայի իշխանությունները 15 միլիոնից ավելի դոլար կտրամադրեն Աֆրիկայում ու Մերձավոր Արևելքում իսլամիստ ծայրահեղականների դեմ պայքարի համար:

Ինչպես հայտարարել է Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար Ֆումիո Կիսիդան, այս որոշման մասին պաշտոնապես կհայտարարվի Միջազգային հակաահաբեկչական գագաթնաժողովի ընթացքում, որը տեղի կունենա Վաշինգտոնում փետրվարի 18-19:

Հիշեցնենք՝ հունվար ամսին «Իսլամական պետություն» ջիհադիստական խմբավորման անդամները Սիրիայում սպանել են Ճապոնիայի երկու քաղաքացիների:




Լրահոս