Իրաքում «Իսլամական պետություն»-ը 45 մարդու է ողջակիզել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրաքի Ալ-Բաղդադի քաղաքում «Իսլամական պետության» զինյալները ողջակիզել են 45 մարդու: Այս մասին, ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, հայտնել է տեղի ոստիկանության գնդապետ Կասիմ Օբեյդին:

Նա ենթադրում է, որ սպանվածների մի մասը եղել է անվտանգության ծառայությունների աշխատակիցներ:

Անցած շաբաթ ծայրահեղականներն իրենց վերահսկողության տակ են վերցրել քաղաքի մեծ մասը: Գնդապետ Օբեյդին Իրաքի կառավարությունից ու միջազգային հանրությունից արագ համագործակցություն է խնդրում: Կապը քաղաքի հետ, որտեղ շարունակվում են մարտերը, կորսված է:




Լրահոս