Միջերկրական ծովում ոսկե դրամների մեծ գանձարան են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելցի ջրասույզները Միջերկրական ծովում ոսկե դրամների մեծ գանձարան են հայտնաբերել:

Ավելի քան 2000 տարվա վաղեմության մետաղադրամներ են հայտնաբերվել. հայտնել են Իսրայելի հնագիտության վարչությունից:

Սկզբում ջրասույզները որոշել են, որ դրանք էժանագին իրեր են, սակայն շուտով հասկացել են գտածոյի կարևորությունը:

Հնագիտության վարչությունից ասել են, որ գտածոն անգին է: Հնագետները պնդում են, որ ոսկե դրամները կարող են պատմել ավելի խոշոր սենսացիոն հայտնագործության՝ խորտակված միջերկրածովյան նավի մասին:




Լրահոս