Դանի Ալվեսն այլ ակումբների հետ բանակցություններ է վարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեսի գործակալը հաստատել է, որ բրազիլացի ֆուտբոլիստն այլ ակումբի հետ բանակցություններ է վարում: Նրա խոսքով, ֆուտբոլիստն այդպես էլ ակումբից որևէ առաջարկ չի ստացել, իսկ պայմանագրի ժամկետն էլ վերջանում է ամռանը:

«Մենք դիտարկում ենք այլ ակումբների առաջարկները: Մի քանի տարբերակներ կան, ընդ որում բոլորն էլ Իսպանիայից են: Մենք հուսահատված ենք, որ «Բարսելոնա»-ն այս առնչությամբ մեզ հետ դեռևս կապ չի հաստատել: Մենք ակումբից գործողություններ ենք սպասում», – նշել է գործակալը:




Լրահոս