Թուրքիայի ԱԳՆ-ն հերքում է Գալիպոլիի միջոցառումները չեղյալ հայտարարելու մասին լուրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գալիպոլիի մարտերի 100-րդ տարելիցին նվիրված տոնակատարությունները Թուրքիայում չեղյալ հայտարարելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին Թուրքիայում հրապարակվող հայկական «Ագօս» պարբերականին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից:

Ինչպես արդեն ավելի վաղ տեղեկացրել էինք, թուրքական Todays Zaman թերթը հայտնել է, որ առաջին համաշխարհային պատերազմում տեղի ունեցած Գալիպոլիի մարտերի հարյուրերորդ տարվան նվիրված տոնական միջոցառումները Թուրքիայում, որոնք նախատեսված էին Հայոց ցեղասպանության տարելիցի օրը՝ ապրիլի 24­-ին, չեղյալ են հայտարարվել:




Լրահոս