Սիրիան պատասխանում է Թուրքիայի ագրեսիային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիան միջազգային հանրության ու Եվրամիության դատին կհանձնի Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում կիրառված ագրեսիան»: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Սիրիայի արտգործնախարարի տեղակալ Ֆեյսալ Մեկդադը՝ մեկնաբանելով թուքական բանակի գործողությունները: Թուրքական բանակը ներխուժել է Սիրիայի հյուսիս՝ տարհանելու Սուլեյման Շահի՝ Օսմանյան կայսրության հիմնադիր Օսման 1-ի նախահոր դամբարանը:

«Անկարայի վարքագիծը ցույց է տալիս, որ այն կոպտորեն խախտում է Սիրիայի ինքնիշխանությունը՝ վնաս հասցնելով երկկողմ հարաբերություններին»,- ընդգծել է Մեկդադը արաբական «Ալ-Մայադին» հեռուստաալիքնին տված հարցազրույցի ժամանակ:

«Մենք մեզ իրավունք ենք վերապահում պաշտպանել մեր հողն ու հավուր պատշաճի պատասխանել այդ ագրեսիային»,- ասել է նա:

Սիրիայի ԱԳ փոխարտգործնախարարը մեղադրել է Թուրքիային «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանն անսահման աջակցություն ցուցաբերելու մեջ: Նրա խոսքերով՝ «Թուրքիայի իշխանությունները դիմել են նման քայլի՝ իմանալով, որ նրանց ոչինչ չի սպառնում: Նրանց կապում է ԻՊ հետ ընկերությունը»,- ասել է Մեկդադը:




Լրահոս