«Բորուսիա»-ն վերգտել է իր վստահությունը. Կլոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում սպասվող Թուրինի «Յուվենտուսի» դեմ  խաղի մասին: Նա մրցավեճից առաջ նշել է, որ իր թիմին հաջողվել է հետ բերել վստահությունը սեփական ուժերի նկատմամբ:

«Վերջին շրջանում մեզ հաջողվել է բարելավել թիմի ֆիզիկական պատրաստվածությունը: Գիտեինք, որ վիճակը կշտկվի, եթե ժամանակ ունենանք աշխատել մարտավարության վրա, ինչը դժվար էր իրագործել մրցաշրջանի առաջին հատվածում, երբ շատ էին վնասվածք ստացած ֆուտբոլիստները:

Մենք դեռևս խնդիրներ ունենք, բայց դրանք կապված չեն ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստվածության հետ: Մեր թիմին հաջողվել է վերգտնել իր վստահությունը», – նշել է Կլոպը:




Լրահոս