Թուրքիայի նախագահի դուստր Սումեյա Էրդողանի թիկնազորն ամբողջությամբ փոխված է նրա հանդեպ մահափորձի վտանգի պատճառով. գրում է թուրքական Sabah թերթը:
Փոխվել են նաև նախագահ Ռեջեթ Թայյիփ Էրդողանի ընտանիքի մյուս անդամների անվտանգությունն ապահովող աշխատակիցները:
Ավելի վաղ Sabah թերթը, հղում կատարելով հետախուզությունում սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ Սումեյա Էրդողանի հանդեպ մահափորձ է նախապատրաստվել խորհրդարանական ընտրություններից առաջ:
Նաև ավելի վաղ հայտնվում էր, որ Սումեյա Էրդողանը կարող է մասնակցել խորհրդարանական ընտրություններին: