Լրանում է մարտի 1-ի ոճրագործության 7-րդ տարին. ո՛չ մարդասպաններն են պատժված, ո՛չ այդ սպանդի կազմակերպիչները: Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին այս մասին հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
«Փոխվել են Հանրապետության գլխավոր դատախազը, ՀՔԾ-ի պետը, ոստիկանապետը, քննչական խմբի ղեկավարը, բայց ունենք այն, ինչ ունենք»,- նշեց նա:
Ըստ նրա՝ վերջին տարվա միակ նորությունը ՀՀ գլխավոր դատախազի՝ սպանությունների գործերը մայր գործից առանձնացնելու և առանձին վարույթներով քննելու հանձնարարականն էր.«Ժամանակը ձգում են` կա´մ էշը կսատկի, կա´մ էշատերը մտադրությամբ: Մարտի 1-ի չբացահայտված սպանությունները մեր երկրի ամոթն ու խայտառակությունն են: ՀՀ ԱԺ-ն անթաքույց կրում է այդ խայտառակության իր պատվավոր բաժինը», – հավելեց նա: