ՊՆ կապիտանի անփութությունը` քաղաքացու մահվան պատճառ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին ռեակտիվ-հրետանային դասակի մարտկոցի հրամանատար, կոչումով կապիտան 32-ամյա Էդգար Կարապետյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: Պատճառը ճանապարհային երթևեկության կանոնները խախտելն է, ինչի հետևանքով մահացել է հետիոտն Էմմա Կարապետյանը:

Այսպես, Armlur.am-ը մեղադրական եզրակացությունից տեղեկանում է, որ կապիտանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նախորդ տարվա օգոստոսի 25-ին` ժամը 08.00-ի սահմաններում, իր անձնական ավտոմեքենայով թույլ է տվել ՃԵԿ-ի խախտում: Սրա հետևանքով վրաերթի է ենթարկվել հետիոտն Էմմա Կարապետյանին: Վերջինս տեղում մահացել է:

ՊՆ կապիտանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որմ անզգուշությամբ առաջացրել է մահ): Նրա նկատմամբ խափանման միջոց է նշանակվել ստորագրությամբ չհեռանալը:

Քրեական գործը մակագրվել է Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին և ուղարկվել դատավոր Դավիթ Հարությունյանի վարույթ: Դատական նիստը տեղի կունենա վաղը:




Լրահոս