Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ-ում առաջացած կառավարման ճգնաժամի մասին ԱԺ հայտարարության նախագծի քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց:
Ընդմիջումից հետո նախագիծը դրվեց քվեարկության, և 16 կողմ, 67 դեմ, 6 ձեռնպահ ձայներով չընդունվեց: Նախագծի հեղինակ` ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ՀՀ-ում կառավարման ճգնաժամի քննարկումը ԱԺ-ում քաղաքական մեծամասնությունը փորձեց տեղափոխել անձնական վիրավորանքների դաշտ:
«Արձագանքը բացարձակ համարժեք չէ ստեղծված իրավիճակին: Չեն ըմբռնում…»,- փորձեց շարունակել Զուրաբյանը, բայց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բարկացած կարգադրեց անջատել նրա խոսափողը: Նա նշեց, որ Լ. Զուրաբյանի խոսքը չի վերաբերում վարման կարգին, իսկ ելույթ ունենալու իրավունք չունի: