«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արմավիրի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված թեկնածուներից մեկը՝ Մանուկ Սիմոնյանը, որը «Պարիտետ Ինվեստ» ընկերության գլխավոր տնօրենն է, ինքնաբացարկ է ներկայացրել: Այսպիսով՝ քաղաքապետի պաշտոնի համար ընտրապայքարը դեռեւս շարունակում են գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Ռուբեն Խլղաթյանը, նրա տեղակալ Մելիք Բաղդասարյանը, որը նրա քրոջ որդին է, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին՝ Արտակ Գեւորգյանը, մարզպետի տեղակալ Նվեր Պետրոսյանը եւ անկուսակցական Էդվարդ Վարդումյանը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: