«Իսլամական պետության» կողմից հրապարակված նոր տեսանյութում երևում է, թե ինչպես են ահաբեկիչներն ավերում մարդկությանն անտիկ ժամանակաշրջանից հասած նախնադարյան արձանները: Ինչպես գրում է CNN-ը, նրանք վերցնում են մուրճերն ու մի քանի վայրկյանում ոչնչացնում այն, ինչ գոյատևել է դարեր շարունակ:
Տեսանյութում զինյալները ջարդուփշուր են անում Իրաքի Մոսուլ քաղաքի թանգարանի հնադարյան իրերը:
Ահաբեկիչներն արձաններն իջեցնում են պատվանդաններից ու օգտագործելով մուրճ ու հորատիչներ` ոչնչացնում դրանք:
Անանուն զինյալներից մեկը տեսանյութում փորձում է բացատրել իրենց բարաբարոսական արարքի պատճառը.
«Այս հնադարյան իրերն ու պաշտամունքի առարկաները մեզ են հասել նախնադարյան մարդկությունից և եղել են պաշտամունքի առարկա` Աստծո փոխարեն: Երբ ամենազոր աստված մեզ պատվիրում է ոչնչացնել այդ արձանները, պաշտամունքի իրերն ու հնությունները, մենք պետք է դա անենք, չնայած որ դրանք միլիոնավոր դոլարներ արժեն»,- ասում է ահաբեկիչներից մեկը: