«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր տեսակետն է արտահայտել թիմի դարպասապահ Պետր Չեխի հնարավոր վաճառքի մասին, ով Տիբո Կուրտուայի վերադառնալուց հետո կորցրել է իր տեղը թիմի հիմնական կազմում:
«Չեխն իր ապագայի վերաբերյալ ինքը որոշում կկայացնի: Նա բավական փորձառու է, որպեսզի հասկանա, թե որն է ավելի լավ իր ապագայի համար: Ես միայն սպասում եմ, թե նա ինչ կորոշի, իհարկե, կցանկանայի, որ նա մնար:
Եթե նա ինձ ասի, որ ցանկանում է հեռանալ, ես նրան ճիշտը կասեմ: Իսկ ճիշտը կայանում է նրանում, որ նա աշխարհի երեք լավագույն դարպասապահերից մեկն է: Չեխը մեծ գումարներ կարժենա», – նշել է Չեխը: