Սույն թվականի մարտի 7-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում տեղի կունենա հանդիպում Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցի և տաբեր քաղաքների հայկական համայնքների ներկայացուցիչների, քաղաքապետարանների ներկայացուցիչների և իսպանացիների հետ:
Այս մասին Armlur.am-ին Իսպանիայից տեղեկացրեց «Արարատ»հայկական միության հիմնադիր նախագահ Արարատ Ղուկասյանը:
Վերջինիս տեղեկացմամբ` հանդիպման ընթացքում կքննարկվեն 100-ամյակին նվիրված նախապատրաստական աշխատանքները Իսպանիայի Վալենսիա և այլ քաղաքներում: Հանդիպումը կսկսվի ժամը 11:00-ին Միսլատայի «Կենաց Խաչ» (Hort de Sendra, Mislata) հուշարձանին ծաղիկների տեղադրմամբ, որին կհետևի ԱՄԻԿՍ (AMICS) գրասենյակում կայանալիք համաժողովը: