Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սնունդ չի ընդունում, քանի դեռ այն հատուկ լաբորատորիայում թույնի առկայության ստուգում չի անցել:
Ինչպես հայտնում է նախագահի բժիշկ Սևդետ Էրդոլը, Անկարայում նախագահական պալատի 1000 սենյակներից մեկում կկահավորվի հատուկ լաբորատորիա՝ սննդում ռադիոակտիվ նյութերի, թույնի կամ վտանգավոր բակտերիաների առկայությունը ստուգելու համար. գրում է The New York Times-ը:
«Մենք գիտենք, որ արդի աշխարհում մարդկանց ուղղակիորեն չեն սպանում, այլ սնունդի մեջ գաղտնի կերպով թունավոր նյութեր են լցնում»,- հայտարարել է Էրդոլը:
Նա նաև հավելել է, որ ամեն օր 5 փորձագետ հերթապահում է ամրոցում 14 ժամ, որպեսզի ստուգի նախագահական կերակուրներն ու բավարարի նրա բոլոր սննդային պահանջները: