Կատալոնական «Բարսելոնա»-ն ցանկանում է անվճար ձեռք բերել «Լիվերպուլ»-ի և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնին:
Կատալոնական ակումբին չի կանգնեցնում նաև այն փաստը, որ լիվերպուլցիների գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը չափազանց գոհ է 24-ամյա ֆուտբոլիստի խաղից:
«Լիվերպուլ»-ի հետ Հենդերսոնի պայմանագիրն ավարտվում է 2016 թվականի հունիսին, իսկ իսպանացիները պատրաստվում են 2016 թվականի հունվարին պայմանագիր կնքել անգլիացու հետ, որպեսզի ամռանը նրան ձեռք բերեն անվճար: