Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ։ Նրա ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ կանայք,
Շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ:
Մեր երկրում պետական քաղաքականության և հասարակական հարաբերությունների զարգացման շնորհիվ հետևողականորեն ընդլայնվում են կանանց հնարավորությունները: Մենք բարձրացնում ենք կանանց ընդգրկվածության աստիճանը մեր պետական, քաղաքական, տնտեսական կյանքի բոլոր ասպարեզներում: Իրականում դա անում եք դու՛ք, սիրելի՛ կանայք՝ արձանագրելով հաջողություններ մասնագիտական ամենատարբեր ոլորտներում, դրսևորելով բարձր պրոֆեսիոնալիզմ, բարեխղճություն և մեծ եռանդ:
Մաղթում եմ ձեզ քաջառողջություն և երջանկություն: Թո՛ղ ձեր ընտանեկան հարկերի տակ միշտ իշխեն սերն ու ջերմությունը, և թո՛ղ միշտ լինեք սիրված ու գնահատված»: